«Հայկական ժամանակ». Հրաչյա Հարությունյանին Պերմյակովի հետ փոխանակելու առաջարկը վիրավորում է մեր արժանապատվությունը

Ստյոպա Սաֆարյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե Հրաչյա Հարությունյանին Պերմյակովի հետ փոխանակելու առաջարկը վիրավորում է մեր արժանապատվությունը և Պերմյակովին ու Հարությունյանին դնում միևնույն հարթության մեջ։

«Երկու դեպքերը այնքան տարբեր են, իրականում դրանք երբեք չեն կարող նույն հարթության մեջ գտնվել։ Հրաչյա Հարությունյանը ինքը արդեն դժբախտ պատահարի «զոհերից» մեկն է, որն ուղղակի դատապարտվեց մյուս զոհերի համար։ Իսկ Պերմյակովը ուղղակի կատարյալ հանցագործ է…»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում