Մակրոնը փոքր-ինչ զիջում է դիրքերը ընտրությունների երկրորդ փուլի կանխատեսումներում

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ եւ երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի վարկանիշն անցած օրվա ընթացքում իջել է մեկ տոկոսային կետով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են CEVIPOF/IPSOS Sopra Steria ընկերության հարցման արդյունքները, որն անցկացվել է  Monde թերթի համար:

Մայիսի 3-ին հրապարակված տվյալների համաձայն, երկրորդ փուլում Մակրոնին պատրաստ է աջակցել ընտրողների 59 տոկոսն այն դեպքում, երբ Մարին լե Պենի օգտին պատրաստվում է քվեարկել ֆրանսիացիների 41 տոկոսը: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ OpinionWay ընկերության հարցման տվյալներով, որոնք հրապարակվել են մայիսի 2-ին, Մակրոնի օգտին քվեարկելու ցանկություն է հայտնել ընտրողների 60 տոկոսը, լե Պենի օգտին՝ 40 տոկոսը:

Հարցումը Համացանցում անցկացվել է ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում. դրան մասնակցել է 13 հազար 742 մարդ, որոնցից 8 հազար 936-ը վստահ են, որ մայիսի 7-ին գնալու են ընտրատեղամասեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում