Համաշխարհային բանկը 150 մլն դոլարի փոխառություն է տրամադրել Ուկրաինային

Համաշխարհային բանկը որոշել է 150 մլն դոլարի նոր փոխառություն տրամադրել Ուկրաինային: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնի է դարձել բանկի աղբյուրներից, որոշումն ընդունվել է կազմակերպության տնօրենների խորհրդի մայիսի 2-ի նիստում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Փոխառությունը տրամադրվում է Ուկրաինայի ներմուծման-արտահանման բանկին՝ Կիեւի սուվերեն երաշխիքներով: Ավելի վաղ վերը նշված բանկը հայտնել է, որ այդ նախագծի նպատակը երկարաժամկետ ֆինանսավորումից օգտվելու հնարավորության ընդլայնումն է «դեպի արտահանում կողմնորոշված փոքր ու միջին ձեռնարկությունների» համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում