Ֆրանսիայի գիտությունների ակադեմիան կոչ է արել երկրորդ փուլում քվեարկել Մակրոնի օգտին

Ֆրանսիայի գիտությունների ակադեմիան մայիսի 2-ին կոչ է արել հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի օգտին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Ինչպես հայտնել է 20minutes.fr պորտալը, ֆրանսիացի գիտնականները այս կոչով հանդես են եկել այն «բացառիկ հանգամանքների» պայմաններում, «որոնք ներկայում ծառացած են մեր հանդեպ»:

«Գիտությունների ակադեմիան… կցանկանար հիշեցնել, որ պաշտպանում է մարդասիրական արժեքները, որոնք անհամատեղելի են սահմանների փակման, ազգայնականությանը տրվելու ցանկության եւ եվրոպական ու միջազգային ծրագրերից դուրս գալու հետ»,– մեջբերում է անում պորտալն ակադեմիայի հայտարարությունից:

«Եվ երկու թեկնածուներից դա ունակ է անելու Էմանուել Մակրոնը»,– նշվում է պաշտոնական կոմյունիկեում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում