Թուրքիայի հարցով ԵԽ զեկուցողը կոչ է արել դադարեցնել ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները

Եվրախորհրդարանի` Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրին հայտարարել է, որ Եվրամիության ու Թուրքիայի միջև բանակցությունների նոր գլուխ բացելու մասին խոսք լինել չի կարող: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին զեկուցողն ասել է գերմանական Die Welt պարբերականի հետ զրույցում:

«Եթե Թուրքիան իսկապես հետաքրքրվում է անդամակցության հարցով, անհրաժեշտ է, որ Անկարան դա ցույց տա»,– նշել է Փիրին:

Նա հայտարարել է, որ անդամակցության հարցում ԵՄ-ն որևէ երկրի, այդ թվում և Թուրքիայի սպառնալիքներին չի պատրաստվում ենթարկվել: «Եթե ցանկանում են մտնել Եվրամիություն, ստիպված են բավարարել չափորոշիչներին: Սակայն Թուրքիայում բացարձակապես նման բան չեմ տեսնում: Այդ պատճառով անհրաժեշտ է, որ բանակցությունները դադարեցվեն»,– ասել է Փիրին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում