Աստանայի բանակցություններին մասնակցում են Սիրիայի զինված ընդդիմության 19 ներկայացուցիչներ

Աստանայում Սիրիայի շուրջ ընթացող բանակցություններում սիրիական զինված ընդդիմությունը ներկայացնում է 19 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անուար Ժայնակովը:

«Աստանայի բանակցություններին մասնակցում են Սիրիայի զինված ընդդիմության 19 ներկայացուցիչներ»,- ասել է նա:

Սիրիայի զինված ընդդիմության պատվիրակությունը գլխավորում է «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումը ներկայացնող Մուհամեդ Ալյուշը:

Մայիսի 3-ին Աստանայում մեկնարկել է միջսիրիական բանկցությունների չորրորդ փուլը: Վաղը պլանավորված է լիագումար նիստ: Կոնսուլտացիաներին մասնակցում են Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի պատվիրակությունները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, Հորդանանի, ԱՄՆ-ի, Սիրիայի կառավարության եւ սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում