Սերգեյ Ավետիսյանն առաջիկայում հայկական շուկա իսրայելական ավիաընկերությունների մուտք է կանխատեսում

Հայկական «Արմենիա» ավիաընկերությունն ապրիլին սկսելու է Երևանից Թել Ավիվ չվերթներ իրականացնել: Մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

«Այս հարցը մեզ մոտ տևական ժամանակ բաց էր մնում, քանի որ մեր երկրից Թել Ավիվ չվերթի ակնհայտ պահանջարկ կար, սակայն չկար համապատասխան առաջարկ: Մենք մեր իսրայելցի գործընկերների հետ որոշ խնդիրներ ունեինք կարգավորելու` կապված անվտանգության հետ: «Երկար բանակցություններից հետո կարող ենք ասել, որ հարցը լուծված է. մենք ստորագրեցինք համապատասխան փաստաթուղթ իսրայելական կողմի հետ և մեր ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ մշակել ենք համապատասխան ձևաչափ, համաձայն որի տրվեց թույլտվություն մեր ավիաընկերությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մանրամասնեց Ավետիսյանը:

Նա այն կարծիքին է, որ ավելի ուշ տեսնելու ենք նաև իսրայելական ավիաընկերությունների մուտքը հայկական շուկա: Նա նաև հավելեց, որ «Արմենիա» ավիաընկերությունն այս պահին չվերթներ է իրականացնում Վորոնեժ և Բեյրութ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում