Հնդկաստանում բժիշկներին թեքվանդո կսովորեցնեն հիվանդներից պաշտպանվելու համար

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի խոշոր հիվանդանոցներից մեկի բժիշկներն արդեն մայիսից կհաճախեն թեքվանդոյի պարապմունքների, որպեսզի սովորեն պաշտպանվել ագրեսիվ հիվանդներից ու նրանց հարազատներից: Մայիսի 3-ին այս մասին հաղորդել Է Hindustan Times-ը:

Նշվում Է, որ բժիշկների համար մարզումները կսկսվեն մայիսի 15-ից եւ տեղի կունենան ամեն օր: Բուժանձնակազմին կուսուցանեն մարտարվեստներով զբաղվող պրոֆեսիոնալ մարզիկներ:

Դասընթացը կտեւի վեց ամիս: Ըստ որում նրանց համար, ովքեր ցանկանում են հասնել ավելի բարձր արդյունքների, նախատեսված Է ծրագիր երկուսուկես տարվա համար:
Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ անցյալ տարի ֆիզիկական հարձակման եւ վիրավորանքների Է ենթարկվել բժիշկների 40 տոկոսը, գրում Է հրատարակությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում