Էրդողանը և Պուտինը կողմ են Սիրիայում քիմիական զենքի կիրառման կազմակերպիչներին պատժելուն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է,որ ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ են, որ պատժվեն սիրիական Իդլիբում քիմիական զենքի կիրառման կազմակերպիչները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Այս բարբարոսական հարձակումը չպետք է անպատիժ մնա: Այսօր պարոն Պուտինի հետ եկանք այն եզրակացությանը, որ հարձակման կազմակերպիչները պետք է պատժվեն»,- նշել է Էրդողանը: Սիրիական ընդդիմության հաղորդմամբ` ապրիլի 4-ին սիրիական Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքում իրականացված քիմիական հարձակման հետևանքով 80 մարդ զոհվել է, 200-ը` վիրավորվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում