Պուտինը և Էրդողանը պայմանավորվածություն են ձեռք բերել C-400-ի մատակարարման շուրջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 3-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանից C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ինչպես ռազմա-տեխնիկական համագործակցության վերաբերյալ մյուս հարցերի քննարկումը, այնպես էլ C-400-ի մատակարարման հետ կապված քննարկումները ընթացել են դրական միտումներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում