Չեխիայի նախագահը պատրաստ է ընդունել կառավարության հրաժարականը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պատրաստ է ընդունել կառավարության հրաժարականը, որի նախաձեռնողն է վարչապետ և Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Բոհուսլավ Սոբոտկան: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բաբիշը՝ Պրահայում երկրի նախագահի հետ հանդիպումից հետո:

Ավելի վաղ Սոբոտկան հայտարարել էր ընթացիկ շաբաթվա մեջ նախագահին կառավարության հրաժարականը ներկայացնելու մտադրության մասին, ինչը կապված է նրա հետ, որ փոխվարչապետ ու Ֆինանսների նախարար Բաբիշն արդեն երկար ժամանակ է չի կարողանում բացատրել, թե ինչպես է ստացել իր ներկայիս կապիտալը, որի չափը, ըստ Forbes հանդեսի լրագրողի, 2017 թվականին կազմել է 3,4 միլիարդ դոլար:

«Պարոն նախագահը տեղեկացրել է ինձ, որ պարոն վարչապետը հրաժարականի խնդրանքով կժամանի վաղը, և ինքը (Զեմանը) պատրաստ է այն ընդունել»,– ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասել է Բաբիշը՝ ավելացնելով, որ երկրի առաջնորդը հանդես է գալիս խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու դեմ:

Խորհրդարանական հերթական ընտրությունները նախատեսված են ընթացիկ տարվա հոկտեմբերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում