Հունաստանի դատարանը մերժել է թուրք զինվորներին հանձնելու թուրքական կողմի պահանջը

Հունաստանի դատարանը մերժել է Թուրքիայի նոր պահանջը` իրեն հանձնել ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկիր փախած թուրք զինվորներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Թուրքական կողմը պահանջել էր վերադարձնել փախած ութ զինվորականներից երեքին: Մյուս երեքի պահանջը հունական դատարանը մերժել էր մեկ շաբաթ առաջ` ապրիլի 25-ին: Եվս երկուսի գործը շարունակում է ընթացքի մեջ մնալ:

Դիմելով դատարանին` մայիսի 3-ին դատախազը նշել է` կա հավանականություն, որ զինվորները Թուրքիայում արդար հետաքննության չեն ենթարկվի: «Նրանք կարող են տանջանքների ու անմարդկային վերաբերմունքի ենթարկվել»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում