«Ժամանակ». Սարգիս Սահակյանի եղբայրը առաջարկել է մանդատը վայր դնել՝ միայն թե եղբայրը նորից մարզպետ նշանակվի

«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով, Արագածոտնի մարզից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավոր ընտրված Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ Նաիրի Սահակյանը գնացել է Սերժ Սարգսյանի մոտ և խնդրել, որ մանդատը վայր դնի, միայն թե եղբայրը՝ Սարգիս Սահակյանը նորից զբաղեցնի մարզպետի պաշտոնը:

Սահակյան եղբայրները երեկ նախագահականում են եղել՝ քննարկելու համար Սերժ Սարգսյանի հետ այս հարցերը: Բայց թե ինչ հայտարարի են եկել, դեռ պարզ չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում