«Ժողովուրդ». Սարգսյան. «Ես Կարեն Կարապետյանին գնահատում եմ որպես ժիլետով մարդ»

«Ելք» դաշինքի անդամներից «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ նոր խորհրդարանը նախորդից ավելի քիչ քաղաքական է և իշխանության կողմից ավելի հեշտ կառավարվող։ «Դրա հիմնական մեղավորները իշխանություններն են, որոնք այդպես էլ չհասկացան, որ թե՛ Հայաստանում առաջացած խնդիրները և թե՛ Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջացած խնդիրները լուծել հնարավոր է միայն ժողովրդի հետ համագործակցելով, ժողովրդի մասնակցությամբ, արդար ընտրություններով իշխանություն ձևավորելով»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է նա։

Միաժամանակ Սարգսյանն ուշագրավ գնահատական է հնչեցրել վարչապետ Կարեն Կարապետյանի կես տարվա գործունեությանը. «Ես Կարեն Կարապետյանին գնահատում եմ որպես ժիլետով մարդ, ուրիշ որևէ կերպ չեմ գնահատում։ Ինչքան ուզում եմ իրենից ինչ-որ բան հիշել, հիշում եմ հարվածային գործիքները և ժիլետը»,-ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում