Մոսկվայի Կարմիր հրապարակը փակել են մինչեւ մայիսի 9-ը

Մոսկվայի Կարմիր հրապարակը այցելուների համար փակ կլինի մայիսի 4-ից մինչեւ 9-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Պահպանության համապետական ծառայության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի կենտրոնին:

Ճշտվում է, որ սահմանափակումները կապված են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 72-րդ տարեդարձի տոնակատարությանը նվիրված միջոցառումների նախապատրաստման ու անցկացման հետ:

Մայիսի 3-ին Մոսկվայում կայացել է Հաղթանակի զորահանդեսի վերջին գիշերային փորձը: Դրան մասնակցել են 10 հազար զինծառայողներ եւ ավելի քան հարյուր միավոր ռազմական տեխնիկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում