Թուրքիայի քեմալական կուսակցությունը հանրաքվեի արդյունքների հարցով առաջիկա օրերին կդիմի ՄԻԵԴ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտնել է, որ սահմանադրական հանրաքվեի արդյունքները բողոքարկելու նպատակով առաջիկա օրերին դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Քըլըչդարօղլուն նշել է, որ հանրաքվեի արդյունքում հաղթել է «ոչ»-ը, և դա հայտնի է ողջ աշխարհին: Նա կրկին հայտարարել է, որ բարձրագույն ընտրական հանձնաժողովի հայտարարած արդյունքներն անօրինական են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում