Հունաստանի դատարանը մերժել է ևս երկու թուրք զինվորի վերադարձնելու պահանջը

Հունաստանի դատարանը մերժել է Թուրքիայի երկրորդ պահանջը` իրեն հանձնել ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկիր փախած զինվորներից երկուսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը:

Մյուս վեց զինվորներին վերադարձնելու պահանջը հունական կողմը մերժել էր ապրիլի 25-ին և մայիսի 3-ին:

Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին հեղաշրջման փորձի ձախողումից հետո ութ թուրք զինվորական` երեք մայոր, երեք կապիտան և երկու սերժանտ-մայոր ուղղաթիռով փախել էին Հունաստան` այդ երկրից ապաստան հայցելով: Նրանք հայտնել էին, որ վախենում են Թուրքիայում իրենց կյանքի համար:

Թուրքիան փախած զինվորականներին մեղադրում է հեղաշրջման գործում մասնակցություն ունենալու մեջ` Հունաստանից պահանջելով զինվորականներին հանձնել թուրքական կողմին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում