«Ժամանակ». Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում

«Գյումրիում 7 հոգուց բաղկացած ընտանիքի սպա­նության մեղադրանքով ցմահ դատապարտված ռուս զինվորական Վալերի Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն` հղում կատարելով hյուսիս-Կովկասյան շրջանային ռազմա­կան դատարանին, որը հինգշաբթի օրը ընդունել է Հա­յաստանի դատական մարմնի դատավճիռը:

«Իհարկե, նա իր պատիժը կկրի Ռուսաստանում»,- պարզաբանել է գերատեսչության ներկայացուցիչը` չհստակեցնելով, թե ՌԴ որ տարածաշրջանում Պեր­մյակովը կկրի իր պատիժը»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում