«Ժողովուրդ». Արման Սահակյանը՝ մանդատից հրաժարվելու մասին

«Ժողովուրդ»-ում կարդում ենք. «ՀՀԿ-ական Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր թիվ 2 ընտրատարածքում և ստացել է 18 հազար 695 քվե, հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Սա այն դեպքում, երբ նախընտրական շրջանում Արման Սահակյանը կատաղի պայքար էր մղում ձայն ստանալու համար, ընդհուպ մինչև ընդհարվելով նույն ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային մյուս թեկնածուների հետ»։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արման Սահակյանն անդրադառնալով հարցին, թե՝ եթե չէր գնալու ԱԺ, ինչո՞ւ էր այսպես ինքնամոռաց պայքարում նշել է. «Ցանկացած մարդ, ով զբաղվում է քաղաքականությամբ, պիտի ենթարկվի իր քաղաքական թիմի որոշումներին։ …Ես պատրաստակամ եմ աշխատելու և գործադիրում, և օրենսդիրում»,-նշել է վերջինս»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում