«Հայկական ժամանակ». Նորածին հնգյակի ընտանիքին օգնելու համար հաշվեհամար է բացվել

ՀՀ առողջապահության նախարարությունը երեկ ներկայացրել է տվյալներ նախօրեին «Էրեբունի» ԲԿ-ում ծնված հնգյակի մասին: Ըստ այդմ, երեխաներից 3-ի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 2-ինը՝ ծայրահեղ ծանր:

Մասնագետները գտնում են, որ խորը անհասության պարագայում վիճակի զարգացումների հետագա ընթացքի վերաբերյալ կանխատեսումներ անելը դեռևս վաղ է: Մասնագիտական խումբը հանդիպել է նաև նորածինների հարազատներին, ներկայացրել իրավիճակը բժշկական տեսանկյունից, պարզաբանել հարցը:

«Հայկական ժամանակ»-ը նշել է, որ մի քանի կազմակերպություններ արդեն դրամական օգնություն են տրամադրել նորածին հնգյակի ընտանիքին: Այդ նպատակով բացվել է հաշվեհամար:

220521072573000 ՀՀ դրամ

Ստացող` Վարդան Կարապետյան (հնգյակի հայրն է):

Հետևեք մեզ նաև Telegram-ում