«Հայկական Ժամանակ». ԱԻՆ-ը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Օրերս ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը արձանագրել էր, որ Երևանի իշխանությունները վերջին 5-10 տարիներին գլխովին ձախողել են քաղաքացիական պաշտպանության կազմակերպման հարցերը:

«Երևան քաղաքն Ադրբեջանի տարածքում գտնվող Նախիջևանից սմերչ զինատեսակի ուղիղ նշանառության տակ է և, ըստ էության, քաղաքային իշխանությունների գործողությունների բացակայությունը ստիպում է մտածել, որ նրանք նույնպես տեղյակ չեն այդ մասին»,- հայտարարել էր Փաշինյանը:

Նախօրեին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ՝ տեղեկացնելով, որ աղետների ռիսկի կառավարման (ԱՌՆ) ազգային ռազմավարության իրականացման շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությունը ս/թ մայիսին Երևանում սկսում է անվտանգության արշավ, որի հիմնական նպատակն արտակարգ իրավիճակներում մայրաքաղաքի պատրաստվածության մակարդակի բարձրացումն է ու աղետների ռիսկի նվազեցումը:

«Թե որքանով միմյանց հետ կապ ունեն Փաշինյանի կողմից հարցի բարձրացումն ու ԱԻՆ-ի արձագանքը՝ ցույց է տալիս դրա ժամանակագրությունը: Վերջին տարիներին նման արշավներ չեն անցկացվել»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում