«Ժողովուրդ». Աբրահամ Մանուկյանը մի կողմից նպաստում է Ծառուկյանի դեմ «ապստամբությանը», մյուս կողմից՝ հաշտեցնում

«Ժողովուրդ»-ը գրել է. «ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը շարունակելով իր շողոքորթությունները՝ փորձում է Գագիկ Ծառուկյանից նեղացած պատգամավորների և Ծառուկյանի միջև միջնորդ հանդիսանալ, երկակի խաղի մեջ է մտել։ Ինչպե՞ս բացատրենք։ Նա թեև Ծառուկյանի անունից գնում, զանգահարում, զրուցում է բոլոր այն պատգամավորության թեկնածուների հետ, ովքեր մանդատից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել ու հակառակ ԲՀԿ առաջնորդի կամքի ցանկանում են պատգամավորի մանդատ ստանալ, մյուս կողմից իր որդին դուրս է եկել Ծառուկյանի դեմ։

Բանն այն է, որ ԲՀԿ-ն երբ հրապարակեց պատգամավորի մանդատից հրաժարվածների անունները, նրանց թվում էր Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը։ Սակայն նա ևս Ծառուկյանից մյուս նեղացածների նման այդ դիմումից ԿԸՀ-ում հրաժարվեց։ Ասել է, թե Աբրահամ Մանուկյանը մի կողմից նպաստում է Ծառուկյանի դեմ թեկնածուների «ապստամբությունը», մյուս կողմից փորձում է հաշտեցնողի դերում գտնվել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում