«Փաստ». Հովհաննես Սահակյանը՝ պաշտոն ստանալու լուրերի մասին

ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «Փաստի» հետ զրույցում հերքել է մոտ ժամանակներս իրեն որևէ պաշտոնում տեսնելու մասին լուրերը և նշել, որ այս օրերին զբաղված է Երևանի ավագանու ընտրություններով, իսկ երբ ավելի ազատ է լինում, ժամանակի մեծ մասն անց է կացնում երեխաների հետ:

«Որևէ նման հարց կուսակցությունում չի քննարկվել, և որևէ նման բան այս պահին չկա: Ինչ վերաբերում է երեխաներիս հետ ավելի շատ ժամանակ անցկացնելուն, ապա ասեմ, որ վերջին երկու տարին բավականին լարված ժամանակաշրջան էր: Սահմանադրական փոփոխություններ, Ընտրական օրենսգիրք, Կանոնակարգ օրենք, երեքն էլ բավականին ծանր աշխատանք էր ենթադրում, և ես, լինելով պատասխանատու հանձնաժողովի նախագահ, ողջ ծանրաբեռնվածությունը իմ ուսերին էր: Այդ էր պատճառը, որ միայն կիրակի օրերին էի կարողանում նրանց ժամանակ տրամադրել: Հիմա երեխաներիս հետ եմ շփվում, գիրք ենք կարդում, շատ եմ լինում Սպիտակ քաղաքում»,-ասել է Հ. Սահակյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում