Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը իր պատիժը կկրի Ռուսաստանում։ Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է Ռուսաստանի Հյուսիսկովկասյան շրջանի ռազմական դատարանի ներկայացուցիչը։ Դատարանը մայիսի 4-ին ստացել է Հայաստանի դատարանի որոշումը։

«Իհարկե, նա իր պատիժը կրելու է Ռուսաստանում»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը՝ չմեկնաբանելով, թե ՌԴ որ շրջանի բանտ է տեղափոխվելու Պերմյակովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում