Սիրիայում ահաբեկիչները ռուսական էլեկտրոնիկայով դիպուկազարկ հրացաններ են օգտագործում. «Կոմերսանտ»

Սիրիայում ահաբեկիչների մոտ գտել են դիպուկազարկ զենք ռուսական Էլետրոնիկայով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 4-ի երեկոյան հայտնել է «Կոմերսանտ» թերթի կայքը:

«Սիրիայում զինվորական մասնագետները, զննելով ոչնչացված ահաբեկիչների զենքը, պարզել են, որ «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումների դիպուկահարներն օգտագործում են գիշերային տեսունակության նշանոցներ՝ Ռուսաստանի ձեռնարկություններում արտադրված Էլեկտրոնիկայով»,- գրել է «Կոմերսանտը»:

Թերթի տվյալներով՝ Սիրիայում դիպուկահարների գնդակներից առնվազն չորս ռուս զինծառայող Է զոհվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում