Նիկոլայ Գրիգորյանն ազատվել է աշխատանքից

ԱԻՆ փրկարար ծառայությունում երկարատև աշխատանքից հետո գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ից:

Հիշեցնենք, Ն. Գրիգորյանը Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալն էր: Նա ԱԻՆ-ում էր 1997-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում