Սանկտ Պետերբուրգի նահանգապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին:

Այս մասին տեղեկացրին Երևանի քաղ աքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում