Մրցույթի շնորհիվ մի քանի ընկերություններ կատարում են կանոնավոր ուղևորափոխադրումներ

Անցկացված մրցույթների շնորհիվ ընտրվել են մի քանի ընկերություններ, ովքեր կատարում են կանոնանոր ուղևորափոխադրումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նրա խոսքով` միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների հարցն առավել սրացավ Բեսլանում տեղի ունեցած վթարից հետո:

«Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ում արտահերթ նիստի ժամանակ քննարկվեց կանոնավոր ուղևորափոխադրումների հարցը: Օրենքի փոփոխության շնորհիվ ունեցանք նոր օրենք, որը սահմանում է, որ բոլոր ուղևորափոխադրողները պետք է անպայման ունենան թվային և անալոգային տախոգրաֆներ, մի քանի վարորդներ, որով կսահմանափակվի մեկ վարորդի վարման ժամանակը: Վարորդը 8 ժամից ավելի իրավունք չունի վարելու: Օրենքը նաև կանոնակարգում է մեքենայի և տեխնիկական, և արտաքին վիճակը»,-ասաց նախարարը` հավելելով, որ վարորդն անպայման պետք է անցի նաև բուժզննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում