Տեխնիկական զննության կտրոնները կվերացվեն, իսկ տրանսպորտային միջոցները կանցնեն պարտադիր տեխզննություն. նախարար

Շուտով կունենանք ավելի լավ տեխզննման համակարգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նրա դիտարկմամբ`տրանսպորտային միջոցների տեխզննման համակարգն այսօր կրում է ոչ պատշաճ բնույթ:

«Ներկայումս տրանսպորտային միջոցների վարորդները, վճարում կատարելով, գնում են կտրոնը և ոչ մի տեխզննում չեն անցում: Մշակվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի արդյունքում կկարգավորվի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացը: Նախ` բարեփոխումը լինելու է այն, որ տեխզննման կտրոնը վերանալու է, վերահսկողությունն իրականացվելու է էլեկտրոնային համակարգով: Հսկողություն իրականացնող բոլոր մարմինները կարող են տեսնել տրանսպորտային միջոցը տեխզննում անցել է, թե` ոչ: Մինչև մեքենան չգա տեխզննման կայան, չկանգնի ստենդի վ? ?ա, չզննվի` էլեկտրոնային համակարգ չի մտնելու»,- ասաց Մարտիրոսյանը: Նախարարի խոսքով` բարեփոխումները պահանջում են ժամանակ, և դրանք կիրականացվեն ընթացիկ տարվա ընթացքում:

Նա նշեց, որ գործընթացը փորձնական իրականացրել են մի քանի կայանների հետ, և ժամանակ է հարկավոր, որպեսզի խնդիրները վերացվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում