Մայր Աթոռը հնգյակ լույս աշխարհ բերած ընտանիքին 4 սենյականոց բնակարան կնվիրի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հնգյակին լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքին կընծայի չորս սենյականոց բնակարան։ Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Եկեղեցին միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում բազմազավակ ընտանիքների խնդիրները՝ ջանալով հոգևոր խնամքից բացի կարելվույն չափ նաև նյութապես սատարել նրանց»:,- նշեց Տեր Վահրամը:

Տեղեկանալով հնգյակ ունեցած ընտանիքի բնակության պայմանների մասին՝ Կաթողիկոսը որոշել է աջակցել ընտանիքին և նպաստել փոքրիկների խաղաղ ու անվրդով մանկությանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում