Գերմանիան արգելելու է իր տարածքում Թուրքիայում մահապատժի օրինականացմանն ուղղված հանրաքվեի անցկացումը

Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ արգելելու է Թուրքիայում մահապատժի օրինականացմանն ուղղված հանրաքվեի անցկացումն իր տարածքում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը: «Մեր սահմանադրությանը և եվրոպական արժեքներին հակասող թեմայով Գերմանիայում հանրաքվեի անցկացումը քաղաքականապես ընդունելի չէ» ասել է Գերմանիայի կառ ավարության մամուլի խոսնակ Շտեֆեն Շեիբերտը:

«Այս ամենը նշանակում է, որ Դաշնային կառավարությունը կարող է թույլ չտալ այդ հանրաքվեի անցկացումը Գերմանիայի տարածքում: Ես կարծում եմ, որ օգտագործելով մեր իրավական հնարավորությունները մենք կարող ենք արգելել այդ հանրաքվեի անցկացումը»,-հավելել է նա:

Գերմանիայի վարչապետի թեկնածու Սոցիալ- դեմոկրատական կուսակցության նախագահ Մարտին Շուլցն էլ նշել է, որ Գերմանիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիների համար այդ հանրաքվեի կազմակերպումն անհավանական է: Թուրքիայում մահապատիժն օրինականացնելու վերաբերյալ քննարկումները սկսել են 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաճախակի իր ելույթներում խոսում է մահապատժի օրինականացումը հանրաքվեի դնելու հնարավորության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում