Վահան Մարտիրոսյանը խոսել է նոր կառավարության կազմում լինելու մասին

Նոր կառավարության կազմում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի լինելը կախված է Հայաստանի հանրապետական կուսակցությունից, վարչապետից և ՀՀ Նախագահից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց հենց Մարտիրոսյանը. անդրադարձավ նոր կառավարությունում իր պաշտոնավարման շարունակման հարցին: «Նոր կառավարության կազմում ինձ պետք է տեսնեն կամ չտեսնեն կուսակցությունը, նախագահն ու վարչապետը»,– ասաց նախարարը:

Պատասխանելով այն հարցին. թե կցանկանա արդյոք շարունակել պաշտոնավարել, Մարտիրոսյանը նշեց. «Թույլ տվեք չասել»:

Անդրադառնալով այն հարցին, թե չի ցանկանո՞ւմ իր մշակած ծրագրերը կյանքի կոչել, նախարարը նշեց, որ այդ ծրագրերը շարունակական են: «Իմ մշակած ծրագրերը չի նշանակում, որ միայն ես կարող եմ իրագործել։ Դա թիմային աշխատանք է, եթե մեկը նշանակվել է նախարար, չի նշանակում, որ նա ամենապայծառ միտքն ունի», – հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում