Հայաստանում ռուսական բազան պատրաստ է «Իսլամական պետության» դեմ գործողություններին. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել «Мир 24» հեռուստաալիքին, որում ուշագրավ մի հայտարարություն է արել՝ Իսլամական պետության դեմ պայքարի համատեքսում խոսելով նաև Հայաստանի մասին:

Սերգեյ Լավրովը խոստանում է վերջնականապես լուծել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հարցերը: Խոսելով Մերձավոր Արևելքից եկող սպառնալիքների մասին՝ Ռուսաստանի արտգործնախարարը, մասնավորապես, ասել է:

«Ցավոք, ԻՊ-ը ոչ միայն հիմնավորվել է Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում, այլև դեռ չի ցանկանում հանձնվել, բայց մենք անպայման կոչնչացնենք այն: Բայց նաև այս փուլում խմբավորումը սկսել է ակտիվանալ Աֆղանստանում՝ հատկապես դրա հյուսիսային շրջաններում, որոնք գտնվում են մեր հարևանների և դաշնակիցների սահմանների մոտ…»:

Ռուսաստանի արտգործնախարարը ըստ էության իր խոսքում չի բացառել, որ ԻՊ դեմ Սիրիայում մղվող պայքարում կարող է օգտագործվել նաեւ ՀՀ- ում տեղակայված ռազմաբազան։

Լավրովը մասնավորապես ասել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների համապատասխան ստորաբաժանումները պատրաստ են գործողությունների:

«Գործողությունների պատրաստ են նաև ռուսական բազաները, որոնք տեղակայված են Տաջիկստանում, Ղրղզստանում և Հայաստանում: Քանի դեռ այդ վարակը չի ոչնչացվել, այդ առաջնահերթությունները պահպանվելու են»,- ասել է Լավրովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում