Թուրքիայի զինուժը հայտնել է PKK-ի 78 զինյալ սպանելու մասին

Թուրքիայի ԶՈՒ-ն հայտնել է վերջին մեկ շաբաթում Քրդստանի բանվորական կուսակցության 78 զինյալ սպանելու մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Վերջին մեկ շաբաթում Թուրքիայի զինված ուժերը PKK-ի դեմ ուղղված լայնածավալ գործողություններ է իրականացրել Դիարբեքիրի, Բինգյոլի, Շիիրթի, Բաթմանի, Շըրնաքի, Հաքքարիի նահանգներում:

Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր: 1980- ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում զոհվել է մոտ 50 հազար մարդ, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում