«Փաստ». ԶՈւ գլխավոր շտաբում մեծ փոփոխություններ են սպասվում

Առաջիկա օրերին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբում մեծ փոփոխություններ կլինեն: Մինչ այժմ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ուներ չորս տեղակալ: Որոշվել է կրճատել նրանցից երեքի հաստիքը:

«Փաստի» տեղեկություններով «կրճատման տակ են» Հայկազ Բաղմանյանը և Ստեփան Գալստյանը, իսկ Ապրիամովի փոխարեն նոր տեղակալ չի նշանակվի: Որոշվել է, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետը ունենա միայն մեկ տեղակալ: Այդ տեղակալը կլինի գեներալներից ամենաերիտասարդը` 47–ամյա գեներալ–մայոր Օնիկ Գասպարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում