Կոմանդոսը վստահ է, որ Հայաստանին առաջիկայում պատերազմ չի սպառնում

Հայաստանին առաջիկայում պատերազմ չի սպառնում: Ադրբեջանը նստած է նավթի հորի վրա, եւ հավանական պատերազմը նախ եւ առաջ ճակատագրական կլինի Բաքվի համար:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախյան ազատամարտի հերոս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: Նրա խոսքով` պատերազմի դեպքում մարդկային զգալի կորուստներն անխուսափելի են: Խոսելով Շուշիի ազատագրումից` Տեր-Թադեւոսյանն ասաց, որ այդ հաղթանակը միայն իրենը չէ, այլեւ բոլորինը:

«Ամեն անգամ հաջողություններն ինձ են վերագրում, բայց դա առաջին հերթին մեր ազատամարտիկների գործն է»,- հավելեց նա: Արկադի Տեր-Թադեւոսյա? ?ը ուրախությամբ փաստեց, թե ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեր երիտասարդների ոգին բավական ուժեղ է: «Չնայած հակառակորդը բավական պատրաստված էր, մեր տղաները կարողացան ամեն ինչ հաղթահարել»,- հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում