Յալթայում բացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի կիսանդրին

Ղրիմի Յալթա քաղաքում մայիսի 5-ին տեղի ունեցել անվանի հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի կիսանդրու հանդիսավոր բացման արարողությունը: Ինչպես հաղորդում է «Crimeapress»-ը, Ալեքսանդր Սպենդիարյանի կիսանդրու բացումը իրականացրել են Յալթա քաղաքի վարչակազմի ղեկավար Անդրեյ Ռոստենկոն, ՌԴ պետական դումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը, ինչպես նաև Մոսկվա քաղաքի մունիցիպալ շրջանի պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Այսօր մենք բացեցինք հայ ժողովրդի զավակի ` Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանը, ով մեծ ներդրում է ունեցել Ղրիմի մշակույթում և համաշխարհային երաժշտական ժառանգության մեջ»,-ընդգծել է Շերեմետը:

Միջոցառումը կազմակերպել է Մոսկվայի և Ղրիմի հայ համայնքները` Անդրեյ Ռոստենկոյի օժանդակությամբ:

«Ալեքսանդր Սպենդիարյանի անունը սերտ կապված է մեր քաղաքի հետ: Նա ապրել և ստեղծագործել է այստեղ, ինչպես նաև հանդիպել է այստեղի անվանի ստեղծագործողների հետ»,- շեշտել է Ռոստենկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում