Շուշիի ազատագրումը դարձավ արցախյան հերոսամարտի հաղթանակի պսակը

Շուշիի ազատագրումը դարձավ արցախյան ազատամարտի հաղթանակի պսակը, որը հաջողվեց հայ ժողովրդի զինվորների ու սպաների, ազգի ու բանակի համատեղ ջանքերի շնորհիվ: Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

«Շուշիի ազատագրումը դարձավ ժողովրդի ոչ միայն ռազմական, այլև բարոյական հաղթանակը: Յուրաքանչյուր հայ գիտակցում է, որ Հայաստանը չի սահմանափակվում ներկայիս Հայաստանի տարածքով»,- ասաց Մակարյանը:

Նա հավելեց, որ այդ հավատով ու համոզմունքով հայ ժողովուրդը ստիպված եղավ մասնակցելու պատմական անարդարությունների հետևանքով ուրիշի երկրում հայտնված հողի ազատագրական պատերազմին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում