Մակրոնը Ֆրանսիայի նախագահի կարգավիճակում առաջին այցը կկատարի Բեռլին

Գերմանիան կլինի առաջին երկիրը, ուր Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնը կկատարի իր առաջին քաղաքական այցը: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, CNews հեռուստաալիքի եթերում հաստատել է Սիլվի Գուլարը՝ եվրապատգամավորը եւ «Դեմոկրատական շարժում» կուսակցության ներկայացուցիչը, որը հանդես Է գալիս հաջակցություն «Հառաջ» շարժման առանորդ Էմանուել Մակրոնի:

«Նախագահի կարգավիճակում իր առաջին այցը Էմանուել Մակրոնը կկատարի Գերմանիա»,- ասել է Գուլարը:

Ավելի վաղ՝ նախընտրական արշավի ընթացքում Մակրոնն ինքը քանիցս հայտարարել է ընտրություններում հաղթելու դեպքում իր արտաքին քաքաղական գործունեությունն սկսելու նման պլանների մասին: Մայիսի 7-ին ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո Մակրոնն արդեն հեռախոսազրույց է անցկացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որն անցել է «շատ ջերմ մթնոլորտում», ինչպես հայտնել են նրա շարժման ներկայացուցիչները:

Նույն այդ աղբյուրների տեղեկությունների համաձայն, որոնք ներկայացրել է «Ֆրանսպրես» գործակալությունը, Բեռլին Մակրոնի այցը «կլինի շատ կարճատեւ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում