Մակրոնը խիստ դիրք կբռնի Brexit-ի հարցում

Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնը մտադիր է խիստ մոտենալ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի հարցին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է հանրապետության նոր ղեկավարի խորհրդական Ժան Պիզանի Ֆեռին:

Նա BBC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ Մակրոնը կլինի «խիստ եւ պահանջկոտ գործընկեր», բայց չի պահանջի «պատժել» Մեծ Բրիտանիային:

Միեւնույն ժամանակ պաշտոնյան ասել է. «Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը շահագրգռված է կոշտ Brexit-ի հարցում»:

Նրա խոսքով՝ «բոլորի շահերից է բխում» կայուն տնտեսական, գիտական կապերի եւ անվտանգության բնագավառում կապերի պահպանումը Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի միջեւ՝ տնտեսական բարգավաճման վիճակը պահպանելու համար, որը գոյություն ունի»: «Մենք պետք Է նոր հարաբերություններ կառուցենք»,– ընդգծել է Պիզանի Ֆեռին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում