Մակրոնը եւ Օլանդը մասնակցել են Հաղթական կամարի մոտ անցկացված հիշատակի արարողությանը

«Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը, որը հաղթանակ է տարել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում, եւՖրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 8-ին՝ նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի օրը, միասին մասնակցել են Փարիզի Հաղթական կամարի մոտ անցկացված հիշատակի արարողությանը: 

Նախօրյակին հայտնի է դարձել, որ Օլանդը Մակրոնին հրավիրել է մասնակցել այդ արարողությանը:

Գործող եւ ընտրված նախագահները Հաղթական կամարի մոտ ծաղկեպսակներ են դրել Ահայտ զինվորի շիրիմին: Այսօր ավելի վաղ այնտեղ ծաղկեպսակներ են դրել վետերանները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում