Իրանի պաշտպանության նախարարն Էր Ռիադին նախազգուշացրել է անխոհեմ գործողություններից

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը Սաուդյան Արաբիային նախազգուշացրել է, որ Թեհրանն անխաթար կթողնի սոսկ մահմեդականների համար սրբազան Մեքքա եւ Մեդինա քաղաքները, եթե Էր Ռիադը անխոհեմ գործի: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Լիբանանի «Ալ Մանար» հեռուստաալիքը: 

«Մենք Սաուդյան Արաբիային խորհուրդ ենք տալիս անմտություն չանել: Սակայն եթե նրանք ինչ-որ անխոհեմ բան անեն, մենք ոչ մի վայր անվնաս վիճակում չենք թողնի Սաուդյան Արաբիայում, բացառությամբ Մեքքայի եւ Մեդինայի»,– հայտարարել է Դեհղանը, ում խոսքը մեջբերում է Իրանի Tasnim գործակալությունը:

Իրանի զինվորական գերատեսչության ղեկավարի խոսքը հնչել է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի տեղակալ պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալմանը հայտարարել է, թե «իսլամական աշխարհի նկատմամբ իշխելու» Իրանի ցանկությունն արգելք է Սաուդյան Արաբիայի հետ երկխոսություն հաստատելու համար:

Մոհամեդ բեն Սալմանի կարծիքով՝ Իրանը ձգտում է հասնել Սաուդյան Արաբիայում բոլոր մահմեդականների սրբավայր՝ Քաաբա Մեքքայում: «Մենք Սաուդյան Արաբիայի տարածքում ռազմական գործողությունների չենք սպասում՝ Իրանին հակազդել սկսելու համար»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում