Իրանի ԱԳ նախարարությունը Ֆրանսիայի ժողովրդին շնորհավորել է Մակրոնի հաղթանակի առթիվ

Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին ողջունել  է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնի տարած հաղթանակը եւ Ֆրանսիայի ժողովրդին ու կառավարությանը շնորհավորել է այդ իրադարձության առթիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ISNA իրանական գործակալությունը:

«Հուսով եմ՝ Իրանի եւ Ֆրանսիայի հարաբերություններն ընտրություններից հետո կթեւակոխեն նոր դարաշրջան, այն պետք է հիմնված լինի վերջին տարիներին ստեղծված բազայի վրա եւ համապատասխանի երկու երկրների հնարավորություններին»,- ասել է Քասեմին:

«Երկկողմ հարաբերությունների զարգացումը պետք է խարսխվի Իրանի եւ Ֆրանսիայի ժողովուրդների շահերի վրա»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում