«Ժամանակ». Նախորդ ընտրություններում ինքնաբացարկ հայտնած Հովհաննես Ղազարյանը կրկին Արտաշատի քաղաքապետի թեկնածու է

«Երկարատև խմորումներից հետո Հովիկ Աբրահամյանի եր­բեմնի հակառակորդ Հովհաննես Ղազարյանը (Գազի Հովո) որոշել է դարձյալ մտնել նա­խընտրական պրոցեսի մեջ: Մասնավորապես, Ղազարյանի որդիներից մեկը` Հակոբ Ղազա­րյանը, որոշել է առաջադրվել Արտաշատի քաղաքապետի` հունիսին կայանալիք ընտրու­թյուններում: Ըստ տեղեկու­թյունների` նրան աջակցելու է իշխողՀՀԿ-ն: Հովհաննես Ղազարյանը «ժամանակ»-ի հետ զրույցում չցանկացավ խոսել ընտրությունների մասին` հայ­տարարելով, որ դեռ կրկին առաջադրվել էր, սակայն ընտրապայքարի կեսից ինքնաբացարկ հայտնեց` պայ­քարում միայնակ թողնելով Հովիկ Աբրահամյանի որդուն` Արգամ Աբրահամյանին, որն էլ դարձավ Արտաշատի քաղաքա­պետ: Թե այս անգամ ինչպես կվարվեն Ղազարյանները, դեռ հայտնի չէ, սակայն Հովհաննես Ղազարյանը նախօրեին լրատ­վամիջոցներից մեկին ասել էր, որ իրենք Աբրահամյանների հետ արդեն բարիշել են, և ամեն ինչ անցյալում է»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում