«Ժամանակ». Արման Սահակյանի կնոջը կնշանեկեն 131 հիմնական դպրոցի տնօրեն

Երևանի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանին, որը Գալուստ Սահակյանի հարսն է և ընտրություններին ակտիվորեն ձայներ էր հավաքում ամուսնու Արման Սահակյանի համար, առաջիկայում կնշանակեն Երևանի Պ. Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի տնօրեն։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը։

«Դպրոցի ներկայիս տնօրեն Գրիգոր Սաֆարյանը, որը նաև մաթեմատիկայի ուսուցիչ է, շատ սիրված է ուսուցիչների կողմից, և նրա փոխարեն Արման Սահակյանի կնոջ նշանակման լուրերը առաջացրել են դպրոցի ուսուցիչների խորը վրդովմունքը։ Հավանաբար, Գալուստ Սահակյանը որոշել է սեփական կապերն օգտագործելով պարգևատրել հարսիկին՝ վարչական ռեսուրսները օգտագործելով որդու հաղթանակին կարևոր մասնակցություն ունենալու համար»,- հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում