Գերմանիայի տարածքում Թուրքիայում մահապատժի օրինականացման վերաբերյալ քարոզարշավն արգելվելու է. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Գերմանիան արգելելու է իր տարածքում Թուրքիայում մահապատժի օրինականացմանն ուղղված օրենքի ընդունման շուրջ Թուրքիայի գերմանաբնակ քաղաքացիների շրջանում քարոզարշավի անցկացումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

«Այսպիսի թեմայով Գերմանիայի տարածքում քարոզարշավի անցկացման թույլտվություն չի տրվելու»,- ասել է Մերկելը:

Գերմանիայի կառավարության մամուլի խոսնակ Շտեֆեն Շեիբերտը հայտնել էր, որ Դաշնային կառավարությունը արգելելու է Թուրքիայում մահապատժի օրինականացմանն ուղղված հանրաքվեի անցկացումն իր տարածքում:

Գերմանիայի վարչապետի թեկնածու Սոցիալ- դեմոկրատական կուսակցության նախագահ Մարտին Շուլցն էլ նշել էր, որ Գերմանիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիների համար այդ հանրաքվեի կազմակերպումն անհավանական է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում