Գերմանիայում փախստականների ապաստարանների վրա հարձակումների թիվը նվազել է

Գերմանիայի իշխանությունները գրանցել են փախստականների տեղակայման կենտրոնների վրա հարձակումների նվազում՝ ի համեմատ նախորդ տարվա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով գերմանական Neue Osnabrücker Zeitung թերթին:

2017 թվականի առաջին երեք ամիսներին հարձակումների թիվը 93 էր, մինչդեռ 2016 թվականին այն ավելի քան 340 էր:

Հոդվածում նշվում է, որ, ուսումնասիրելով 2017 թվականի առաջին քառամսյակի տվյալները, կարելի է ասել, որ հարձակումների հետ կապված իրավիճակը հասել է նախաճգնաժամային մակարդակի: Միայն 2015 թվականին հարձակումների թիվը արդեն իսկ գերազանցում էր 1000-ը, 2016 թվականին իրավիճակը համարյա նույնն էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում