Ունենք հզոր պետություն և հզոր բանակի հրամանատարություն. քաղաքագետ Միհրանյանն՝ Արցախի մասին

Արցախի պետականությունը պետք է լինի կայուն, ուժեղ և հզոր: Ստեփանակերտում նման հայտարարությամբ հանդես է եկել քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:

«Մեր պետականությունը պետք է լինի կայուն, ուժեղ, հզոր, որպեսզի մեր հայրենակիցներն ապրեն այն զգացումով, որ մենք ունենք հզոր պետություն և հզոր բանակի հրամանատարություն: Մեր ժողովուրդը կարողանա բարգավաճել, և պետությունը դառնա ավելի բարեկեցիկ, որպեսզի աշխարհի տարբեր գաղութներից ու վայրերից հայերը գան Արցախ և այստեղ ապրեն ու զարգացնեն մեր հայրենի երկիրը»,- նշեց Միհրանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում