«Հրապարակ». Վերնիսաժի բացումը կկայանա մայիսի 12-ին

«Հրապարակ». Վերնիսաժի բացումը կկայանա մայիսի 12-ին

Մեկ տարուց ավելի տևած Վերնիսաժի բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտին։ Դրանք սկսվել էին դեռևս 2016թ․ ապրիլի 19-ին, իրականացվել են մի քանի փուլով՝ այնպես, որ առևտրականները շատ չտուժեն։ Սկզբում գործարկվեց Հանրապետություն փողոցին հարող հատվածը, ապա շինարարությունն սկսեց ընթանալ Խանջյան փողոցին հարակից տարածքում։ Սակայն անցած տարի տեղադրված սալիկները ձմռանն այնքան էին վնասվել, որ այս գարնանը դրանց մի հսկա մասը հանվեց՝ փոխարինվեց նորերով։

«Հրապարակ»-ը տեղեկացել է, որ մայիսի 12-ին՝ Երևանի ընտրություններից ընդամենը 2 օր առաջ, նախատեսվում է Վերնիսաժի հանդիսավոր բացումն իրականացնել, բնականաբար, Տարոն Մարգարյանի մասնակցությամբ։ Նախատեսվում են կարմիր ժապավեն, հանդիսավոր մաս, ելույթներ և օվացիաներ՝ ուղղված «շինարար» քաղաքապետին ու քաղաքապետարանի թիմին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում