«Հրապարակ». Գեներալ Սեյրանի առողջական խնդիրները կրկին սրվել են

«Հրապարակ». Գեներալ Սեյրանի առողջական խնդիրները կրկին սրվել են

«Հրապարակ»-ում կարդում ենք․ «Մայիսի 5-ին ԿԸՀ-ն նորընտիր պատգամավորներին հանձնեց մանդատները, սակայն ոմանք չէին եկել ստանալու։ Ոմանց մանդատները լիազորագրերով ստանում էին այլ անձինք, ինչպես «Ելք» դաշինքինը, ոմանք էլ ընդհանրապես բացակայում էին, ինչպես, օրինակ, գեներալ Մանվել Գրիգորյանը։ Վերջինիս մանդատն անձամբ տարել է ԱԺ փոխխոսնակը։

Մայիսի 8-ին Երկրապահի օրվա առիթով Մայր Աթոռում Գարեգին Բ-ի մատուցած պատարագից հետո, երբ վեհափառն իր օրհնած եկեղեցական դրոշն է հանձնել ԵԿՄ ղեկավարին, Շարմազանովը մանդատը փոխանցել է գեներալին։ Ի դեպ, գեներալ Սեյրան Սարոյանն էլ արդեն 20 օր է՝ Երուսաղեմում է։ Կրկին սրվել են նրա առողջական խնդիրները, նա ոտքերի բուժման կուրս է ստանում Երուսաղեմում։ Մի ուշագրավ փաստ ևս․ Երկրապահի օրվա պատարագին ներկա է եղել նաև Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում